Մաթեմատիկայի ուսուցչուհի Գ. Կարախանյանն ու 6/1 դասարանը «ԻմԴպրոց» կայքի հետ համագործակցելու և «Մաթեմատիկա» առարկայի հանրապետական մրցույթում պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցնելու առթիվ պարգևատրվեցին պատվոգրերով։
Օրն անակնկալներով լեցուն էր. աշակերտները ստացան նաև «Երևան պարկ»-ի տոմսեր, իսկ մաթեմատիկայի ուսուցչուհի Գ. Կարախանյանը՝ դրամական պարգև։ Տպավորություններն անմոռանալի էին։
Շնորհակալություն «ԻմԴպրոց» կայքին նման նախաձեռնության, ինչպես նաև ուսուցչի և աշակերտների ջանքերը գնահատելու համար։