2024-05-31
Շնորհավորական ուղերձ շրջանավարտներին
Սիրելի՛ շրջանավարտներ Շնորհավորում եմ այս ջերմ ու լուսավոր օրվա կապակցությամբ։ Այսօր դուք կանգնած եք նոր կյանքի շեմին՝ լի հնարավորություններով ու մարտահրավերներով, և ես հավատացած եմ, որ պատրաստ եք դիմակայելու դրանց բաց սրտով ու վճռականությամբ։ Եղե՛ք նորարար ձեր ցանկություններում, համարձակ՝ ձեր որոշումներում, հետևողական՝ ձեր գործողություններում։ Թող իրականություն դառնան նպատակ ու աշխարհայացք դարձած ձեր բոլոր երազանքները, ձեր ծնողների և ձեզ համար ծնող դարձած մանկավարժների սպասելիքները։ Ես հավատում եմ՝ դուք եք այն սերունդը, որը մեր հայրենիքը դարձնելու է բոլորիս երազած հզոր ու ծաղկուն երկիրը։ Սիրելի՛ մանկավարժներ, շնորհավորում եմ նաև ձեզ. այս օրը հնարավորություն է ընձեռում ևս մեկ անգամ արժևորելու ձեր մեծագույն դերը սերունդներ կրթելու անձնուրաց գործում։ Սիրելի՛ շրջանավարտներ, բարին ընդ ձեզ…Ձեզ բարի երթ… Սիրով՝ Ա. Չեխովի անվան հ 55 դպրոցի տնօրեն Դ. Մինասյան
2024-05-31
Մեր հաջողությունները շարունակվում են…
Մեր դպրոցում գործող ԵՐԿԱՐՕՐՅԱ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ 2 տարի շարունակ հաջողում է՝ փաստելով, որ մեզ հետ կրթությունն ավելի դյուրին է ու հետաքրքիր…👏👏👏
2024-05-31
Պարույր Սևակ - 100
Պ. Սևակի՝ Մեսրոպ Մաշտոցին, Սայաթ-Նովային և Կոմիտասին նվիրված ստեղծագործությունները, միախառնված երգ ու պարին, ասմունքին ու ջութակի նվագին, դարձան ուստարվա ամփոփում ու հրաժեշտ։ Սեփական մշակույթի նկատմամբ ունեցած հպարտությունն ու ակնածանքը, հիացմունքն ու հուզմունքը լցրել էին դահլիճը...
2024-05-29
Ճամփորդություն դեպի Այբբենարան հրաշալի երկիր
1/4 դասարանի աշակերտները բոլոր հյուրերին հրավիրեցին «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի հերոսների հետ միասին ճամփորդելու Այբբենարան հիասքանչ երկիր։
2024-05-29
Հրաժեշտ Այբբենարանին
Մեսրոպ Մաշտոցի վառած ջահը հասել է 1/3 դասարանի աշակերտներին… Փոքրիկ չեխովականներն արդեն կարող են հայերե՜ն մտածել, հայերե՜ն մեծանալ ու հայերե՜ն պահել մեր գեղեցիկ հայրենիքը։
2024-05-29
Մենք Սահյանի բանաստեղծական աշխարհի հյուրն էինք…
«Համօ Սահեան... Հայրենիքի հողն է, ջուրն է, թոնիրին հացը, ծառերուն սօսափը, հովերուն, ջուրերուն, հոգնած մարդուն հառաչը, սիրող զույգին ծիծաղը, մահացյալին հիշատակը, նորածինին ճռվողյունը: Ինքը, մինակը, միակ, միայնակ` ամփոփված հայրենիք մըն է, միանձնացած հայություն մը...»: Ա. Ծառուկյան Մենք Սահյանի բանաստեղծական աշխարհի հյուրն էինք…
2024-05-29
Մեր հաջողությունները շարունակվում են…
Մեր երգչախումբը, մասնակցելով «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 11-րդ մրցույթին, արժանացել է 2-րդ մրցանակի։ Շնորհավորում ենք մեր սաներին և խմբավարին փայլուն ելույթի համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ։👏👏👏👏👏
2024-05-29
Շնորհավոր մայրերի տոնը
Գարնանային այս զարմանահրաշ օրը մեր սաները իրենց անմնացորդ սերն ու հարգանքը ցուցաբերեցին իրենց մայրերի հանդեպ։
2024-05-29
Գարունը Սեր Է, Սերը՝ Մայրություն
Ասում են՝ ԳԵՂԵՑԻԿԸ կփրկի աշխարհը, բայց աշխարհը կփրկվի, այդ թվում և մարդը, եթե սկսի տեսնել ԳԵՂԵՑԻԿԸ։
2024-05-29
Մեր հաջողությունները շարունակվում են…
Հպարտությամբ հայտնում ենք, որ մեր աշակերտները Կենտրոն վարչական շրջանի դպրոցների և վարժարանների միջև կայացած բասկետբոլի 3 մրցույթներին էլ հաղթանակ են տարել՝ դուրս գալով եզրափակիչ փուլ։ 👏👏👏 Շնորհավորում ենք մեր սաներին՝ մաղթելով հաղթանակ նաև եզրափակիչ փուլում։
ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ