Արմաթ լաբորատորիայի մասին
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2011թ.-ից սկսած նախաձեռնել և իրականացնում է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ներդրման կրթական ծրագիրը: «Արմաթ»֊ը ոչ ֆորմալ տեխնոլոգիական հայկական ազգային կրթական ծրագիր է, որը միտված է վաղ տարիքից հասանելի դարձնել ճարտարագիտական ուսուցումը եւ ուժեցացնել դպրոցների բնագիտական առարկանների դասավանդման գիտելիքները։ ԱՏՁՄ-ն սկսել է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելի արտահանման գործընթացը արտերկիր:
2023թ․-ի տվյալների համաձայն Հայաստանում (այդ թվում Արցախում), Վրաստանում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ֊ում, Քուվեյթում, Բանգլադեշում, Էսվատինիում գործում է 630 «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ, որտեղ շուրջ 17,000 երեխա ստանում է ճարտարագիտական կրթություն։