Փորձ և կրթություն
Էմիլիան ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ կրթության հոգեբանության ոլորտում: Նա ստացել է մագիստրոսի կոչում Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում՝ կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա, ինչպես նաև ունի մի շարք հավաստագրեր կրթության հոգեբանության ոլորտում:
Մասնագիտացում
Էմիլիան մասնագիտացած է տարբեր հուզական և վարքային դժվարություններ ունեցող երեխաներին աջակցելու գործում, որոնք իրենց մեջ ներառում են նաև տագնապայնությունը, դեպրեսիան և ադապտացիայի խնդիրները:
Մոտեցում աշխատանքին
Էմիլիան իր աշխատանքը հիմնում է կարեկցանքի, փոխըմբռնման և անվերապահ աջակցության սկզբունքների վրա: նա օգտագործում է մի շարք մոտեցումներ, ներառյալ խաղային թերապիան, արտ թերապիան և կոգնիտիվ -վարքաբանական մոտեցումները:
Գաղտնիություն
Էմիլիան ապահովում է լիարժեք գաղտնիություն աշակերտների և նրանց ընտանիքների հետ բոլոր շփումներում՝ ապահովելով էթիկայի և մասնագիտական վարքագծի բարձր շափանիշներ:
Աշխատանքային ժամերն են
Երկուշաբթի-ուրբաթ 8:00-16:00
Հրավիրում եմ Ձեզ ինքնաբացահայտման և աճի հուզիչ ճանապարհորդության, որտեղ մենք միասին կուսումնասիրենք ձեր ներաշխարհը, կբացենք ձեր ներուժը և կգտնենք ռեսուրսներ՝ հաղթահարելու կյանքի մարտահրավերները:
Եկեք միասին ստեղծենք ներդաշնակություն և ինքնավստահություն՝ բացելով նոր հորիզոններ
ձեր զարգացման համար: