Շնորհավորական ուղերձ շրջանավարտներին
Սիրելի՛ շրջանավարտներ
Շնորհավորում եմ այս ջերմ ու լուսավոր օրվա կապակցությամբ։
Այսօր դուք կանգնած եք նոր կյանքի շեմին՝ լի հնարավորություններով ու մարտահրավերներով, և ես հավատացած եմ, որ պատրաստ եք դիմակայելու դրանց բաց սրտով ու վճռականությամբ։
Եղե՛ք նորարար ձեր ցանկություններում, համարձակ՝ ձեր որոշումներում, հետևողական՝ ձեր գործողություններում։
Թող իրականություն դառնան նպատակ ու աշխարհայացք դարձած ձեր բոլոր երազանքները, ձեր ծնողների և ձեզ համար ծնող դարձած մանկավարժների սպասելիքները։ Ես հավատում եմ՝ դուք եք այն սերունդը, որը մեր հայրենիքը դարձնելու է բոլորիս երազած հզոր ու ծաղկուն երկիրը։
Սիրելի՛ մանկավարժներ, շնորհավորում եմ նաև ձեզ. այս օրը հնարավորություն է ընձեռում ևս մեկ անգամ արժևորելու ձեր մեծագույն դերը սերունդներ կրթելու անձնուրաց գործում։
Սիրելի՛ շրջանավարտներ, բարին ընդ ձեզ…Ձեզ բարի երթ…
Սիրով՝ Ա. Չեխովի անվան հ 55 դպրոցի տնօրեն Դ. Մինասյան


ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Շնորհավորական ուղերձ շրջանավարտներին
Սիրելի՛ շրջանավարտներ Շնորհավորում եմ այս ջերմ ու լուսավոր օրվա կապակցությամբ։ Այսօր դուք կանգնած եք նոր կյանքի շեմին՝ լի հնարավորություններով ու մարտահրավերներով, և ես հավատացած եմ, որ պատրաստ եք դիմակայելու դրանց բաց սրտով ու վճռականությամբ։ Եղե՛ք նորարար ձեր ցանկություններում, համարձակ՝ ձեր որոշումներում, հետևողական՝ ձեր գործողություններում։ Թող իրականություն դառնան նպատակ ու աշխարհայացք դարձած ձեր բոլոր երազանքները, ձեր ծնողների և ձեզ համար ծնող դարձած մանկավարժների սպասելիքները։ Ես հավատում եմ՝ դուք եք այն սերունդը, որը մեր հայրենիքը դարձնելու է բոլորիս երազած հզոր ու ծաղկուն երկիրը։ Սիրելի՛ մանկավարժներ, շնորհավորում եմ նաև ձեզ. այս օրը հնարավորություն է ընձեռում ևս մեկ անգամ արժևորելու ձեր մեծագույն դերը սերունդներ կրթելու անձնուրաց գործում։ Սիրելի՛ շրջանավարտներ, բարին ընդ ձեզ…Ձեզ բարի երթ… Սիրով՝ Ա. Չեխովի անվան հ 55 դպրոցի տնօրեն Դ. Մինասյան