ՄԵՐ ԴՊՐՈՑԸ
Մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի. և՛ դեմքը, և՛ հագուստը, և՛ մտքերը․․․
ԵՐԵՎԱՆԻ Ա. ՉԵԽՈՎԻ ԱՆՎԱՆ N 55 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 5-9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԵՐԿԱՐՕՐՅԱ ԽՄԲԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

I.  Ընդհանուր դրույթներ

 

  1. Երևանի Ա Չեխովի անվան N 55 հիմնական դպրոցի երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագիրը կազմված է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  13.10.2020 թ.  N 38-Ն հրամանով հաստատված  «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հAաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի» պահանջին համապատասխան:
  2. Ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական ծրագիրը իր մեջ ներառում է երկարօրյա խմբի սովորողների (այսուհետ՝ սովորող) սննդի, հանգստի, դասապատրաստման և խմբակների կազմակերպումը` որպես երկարօրյա կրթական ծրագրի բաղկացուցիչ մասեր:
  3. Տվյալ օրվա ուսումնական պարապմունքներից հետո տարրական  դպրոցի սովորողի համար իրականացվում է սննդի կազմակերպում՝(տաք սնունդ, վիտամիններ) 5-9-րդ դասարաններում՝ մինչև 20 րոպե տևողությամբ:
  4. Տվյալ օրվա ուսումնական պարապմունքներից առաջ և հետո տարրական  դպրոցի սովորողի համար ողջ օրվա ընթացքում իրականացվում է հանգստի (այդ թվում զբոսանքի) կազմակերպում՝  5-9-րդ դասարաններում՝ մինչև 30  րոպե տևողությամբ:
  5. Միջին դպրոցի սովորողի համար իրականացվում է դասապատրաստում՝5-9-րդ դասարաններում՝  3 ակադեմիական ժամ:
  6. Միջին  դպրոցի սովորողի համար իրականացվում են հետևյալ լրացուցիչ կրթական ծրագրերը՝

·         անգլերեն

·         ռուսերեն

·         ըմբշամարտ, պար, ռոբոտաշինություն Արմաթ» լաբորատորիա), կար ու ձև, նկարչություն (ընտրել ցանկացած երկուսը):

 

  1. Հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն Երևանի Ա Չեխովի անվան N 55 հիմնական դպրոցը կարող է իրականացնել հետևյալ ծրագրերը.

1)      Ծնողի նախաձեռնությամբ երկարօրյա խմբում ընդգրկված սովորողների երկարօրյւա ուսուցման ծրագիր միջին դպրոցում:

2)      Դպրոցի կողմից այդ խմբում ընդգրկված ցածր առաջադիմությամբ սովորողների երկարօրյա ուսուցման ծրագիր՝ միջին դպրոցում:

 

  Ծնողի նախաձեռնությամբ երկարօրյա խմբում ընդգրկված սովորողների երկարօրյա ուսուցման ծրագիր

 

  Միջին դպրոցում (5-9-րդ  դասարաններ) երկարօրյա խմբի ստեղծման նպատակները

1)         իրականացնել երկարօրյա խմբում ընդգրկված բոլոր սովորողների դասապատրաստման գործընթացը.

2)         ցածր առաջադիմություն ունեցող սովորողներին աջակցել ուսումնական առարկաների չափորոշչային և ծրագրային պահանջներին համապատասխան ուսումնական նյութի յուրացման գործընթացում.

3)         դասապատրաստման գործընթացում սովորողներին կրթական որակյալ ծառայությունների տրամադրում.

4)         շարունակական աջակցության տրամադրում  սովորողներին համագործակցային կարողունակությունների, ինքնուրույն սովորելու հմտությունների, ստեղծագործական ունակությունների և ինքնակազմակերպման կարողությունների  զարգացմանը.

5)         որևէ առարկայի (առարկաների) թեմատիկ գրավոր, բանավոր և գործնական  աշխատանքներից 10 միավորային սանդղակով 1-3 միավոր գնահատված սովորողների ուսումնառության արդյունքների բարելավում: 

 

Միջին դպրոցում (5-9-րդ  դասարաններ) երկարօրյա խմբի ուսումնական խնդիրները.

1)      բնության և հասարակության  մասին գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման և արժեքային համակարգի շարունակական զարգացում,

2)      ուսումնառության  նկատմամբ ձևավորված  մոտիվացիայի հիման վրա ինքնակրթության, կրթության նկատմամբ համակարգված մոտեցումների և գործընթացների միջոցով աշխարհաճանաչողության ընդլայնում, 

3)      գործնական և ինքնուրույն աշխատանքների կատարման համար անհրաժեշտ հմտությունների ձևավորում և ամրապնդում,

4)      սոցիալական, կենցաղային, առողջ ապրելակերպին և անվտանգ վարքագծին միտված գիտելիքների և հմտությունների զարգացում։

 

Միջին դպրոցում (5-9-րդ  դասարաններ) երկարօրյա խմբի դաստիարակչական խնդիրներ.

1)         սովորողների ֆիզիկական և հոգեբանական առողջության պահպանման հմտությունների մշակույթի  ձևավորում,

2)         աշխատանքային հմտությունների զարգացման համատեքստում նպատակների սահմանման, գործողությունների համակարգված իրականացման  և ստացված արդյունքների  գնահատման վարքագծի ձևավորում և դրանով պայմանավորված աշխատանքների պլանավորում և իրականացում,

3)         կարգապահության և վարքականոնների պահպանման ուղղությամբ  վերաբերմունքի և մշակույթի  ձևավորում,

4)         գեղարվեստական և ստեղծագործական հմտությունների  բացահայտում  և զարգացում։

 

  Միջին դպրոցում (5-9-րդ  դասարաններ) ուսումնադաստիարակչական աշխատանքների ակնկալվող վերջնարդյունքները.

1)      դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր.

2)      ցուցաբերի  պատասխանատու վերաբերմունք ուսումնառության նկատմամբ և սովորելու հմտություններ.

3)      արդյունավետ կազմակերպի իր ուսումնական գործընթացը և ավարտի աշխատանքներն առանց անմիջական վերահսկողության, կիրառի ինքնակրթության որոշ մեթոդներ.

4)      հետևի հասարակական համակեցության կանոններին և նորմերին, բացատրի դրանց կարևորությունը, ցուցաբերի պատասխանատու և հանրօգուտ վարքագիծ.

5)      տարբերակի և համեմատի աշխարհաճանաչողության ձևերը և դրանց առանձնահատկությունները.

6)      դրսևորի մշակութային ընկալման և արժևորման կարողություններ, արվեստի որոշ տեսակներում ստեղծագործական աշխատանքներ կատարելու ունակություններ և հմտություններ.

7)      ճանաչի սեփական ֆիզիկական հնարավորությունները և դրանց համապատասխան զարգացնի իր շարժողական ընդունակությունները.

8)      մասնակցի  արտադասարանական  միջոցառումներին  և դրսևորի որոշակի հմտություններ, ինչպես նաև  հաղթահարի վերոնշյալ միջոցառումներին ընդգրկվելու հոգեբանական խողընդոտները

9)      ցուցաբերի հոգատար վերաբերմունք  դպրոցական  գույքի, սարքավորումների, տարածքի նկատմամբ և նպաստի  դպրոցում  ներառական միջավայրի ձևավորմանը:

 

      Միջին դպրոցում (5-9-րդ  դասարաններ) տվյալ օրվա ուսումնական պարապմունքներից առաջ և հետո հաջորդաբար  իրականացվում են  հետևյալ աշխատանքները՝

1)      սննդի կազմակերպում,

2)      հանգստի, զբոսանքի, ինչպես նաև  լիցքաթափող, ճանաչողական և զարգացնող խաղերի կազմակերպում,

3)      դասապատրաստում, տնային հանձնարարությունների կատարում,

4)      էքսկուրսիաների կազմակերպում,

5)      խմբակների, պարապմունքների և միջոցառումների  կազմակերպում։

 

       Երկարօրյա խմբի հետ կատարվող աշխատանքների համառոտ  նկարագրությունը

Միջին դպրոցում (5-9-րդ  դասարաններ) երկարօրյա խմբի հետ կատարվող աշխատանքների համառոտ  նկարագրությունը. սույն ծրագրի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն  դասերից հետո սովորողները նախ և առաջ  ճաշում են և հանգստանում։ Սովորողների ճաշի կազմակերպումը կրթական առումով զարգացնում է հիգիենայի կանոնների  և կենցաղային վարքականոնների ծանոթացման և պահպանման հմտությունները։ Սովորողների ակտիվ հանգիստի ձևերից են  լիցքաթափող, ճանաչողական և զարգացնող խաղերը,  քայլելը, որոնց  ընթացքում ապահովվում է սովորողների շարժունությունը: Հանգստից հետո կազմակերպվում է սովորողների  դասապատրաստումը: Դասապատրաստման ժամանակի բաշխումն ըստ առարկաների և ըստ շաբաթվա օրերի՝ ներկայացվում է խմբի աշխատանքի կարգացուցակում (ռեժիմում)։ Դասապատրաստումը նախատեսում է բոլոր սովորողների կողմից ուսուցիչների հանձնարարած դասանյութերի յուրացում, ինչպես նաև առաջադրանքների կանոնավոր և համակարգված կատարում։ Դասապատրաստումն իրականացնում է տվյալ ուսումնական հաստատության երկարօրյա ուսուցման մանկավարժական աշխատողը, որը  կազմակերպում է սովորողի սննդի, հանգստի և դասապատրաստման գործընթացները, ինչպես նաև սովորողին անհրաժեշտ աջակցության ծառայությունները: Երկարօրյա խմբում ուսումնադաստիարակչական աշխատանքը ներառում է միմյանց հետ փոխկապակցված երկու ուղղությամբ  գործողություններ

1)      գործողություններ, որոնք խմբային են  և լիովին  իրականացվում են մանկավարժական աշխատողի մասնակցությամբ,

2)      գործողություններ, որոնք իրականացվում են սովորողի  նախասիրությունների հաշվառմամբ, անհատական և փոքր խմբային  աշխատանքների միջոցով, որտեղ մանկավարժական աշխատողը կատարում է ուղղորդողի և աջակցողի դեր։ Այդպիսի գործողություններ են, օրինակ՝  որևէ առարկայի դասապատրաստումը, տնային հանձնարարությունների կատարումը, ուսումնական խմբակներին մասնակցելը, մտավոր (ինտելեկտուալ), գեղարվեստական, սպորտային, տեխնոլոգիական և այլ ուղղվածություն ունեցող նախաձեռնություններն ու միջոցառումները։

25. Միջին դպրոցում (5-9-րդ  դասարաններ) երկարօրյա խմբի համար նախատեսվող պարապմունքներ.

1)      Հայրենագիտություն (Հայոց պատմություն, Իմ հայրենիքը, Իմ հայրենիքը և աշխարհը ). իրականացվում է առարկայական չափորոշչի և ծրագրերի միջոցով սովորողի գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորումը.

2)      Հայոց լեզու և գրականություն (Հայոց լեզու, Գրականություն, Մայրենի) իրականացվում է առարկայական չափորոշչի և ծրագրերի միջոցով սովորողի գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորումը:

3)      Օտար լեզու․ (Անգլերեն, Ռուսաց լեզու, Չինարեն). իրականացվում է առարկայական չափորոշչի և ծրագրերի միջոցով սովորողի գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորումը:

4)      ԲՏՃՄ (Բնություն, Աշխարհագրություն, ԹԳՀԳ, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Մաթեմատիկա, Հանրահաշիվ, Երկրաչափություն, Տեխնոլոգիա ):

5)      Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն.(Սպորտայնացված խաղեր, ՆԶՊ) դրանք նպաստում են երեխաների հենաշարժական և մկանային համակարգերի զարգացմանը և որևէ  մարզաձևի  հիմնական տարրերի տիրապետմանը:

            Ուսումնական գործունեության այս ձևերի կիրառումը նախատեսվում է կատարել՝ հաշվի առնելով սովորողների նախասիրությունները, կարիքները և անհատական առանձնահատկությունները։

 

 

1)    Լրացուցիչ կրթական ծրագրեր

·         Պար և ըմբշամարտ (աշխատանքային ծրագիր)

·         Անգլերեն (աշխանտանքային ծրագիր)

·         Ռուսերեն (աշխանտանքային ծրագիր)

·         Նկարչություն (աշխանտանքային ծրագիր)

·         Ռոբոտաշինություն՝ Արմաթ լաբորատորիա (աշխանտանքային ծրագիր)

·         Կար ու ձև(աշխանտանքային ծրագիր)