I. Ընդհանուր դրույթներ
·
Քեմբրիջյան
անգլերեն
·
ռուսերեն
բանավոր խոսքի զարգացում
·
ըմբշամարտ
կամ պար
·
մենթալ թվաբանություն
·
նկարչություն
1)
Ծնողի նախաձեռնությամբ երկարօրյա խմբում ընդգրկված սովորողների երկարօրյւա ուսուցման ծրագիր տարրական դպրոցում:
2)
Դպրոցի կողմից այդ խմբում ընդգրկված ցածր առաջադիմությամբ սովորողների երկարօրյա ուսուցման ծրագիր՝ տարրական դպրոցում:
Ծնողի նախաձեռնությամբ երկարօրյա խմբում ընդգրկված սովորողների երկարօրյա ուսուցման ծրագիր
Տարրական դպրոցում (1-4-րդ դասարաններ) երկարօրյա խմբի նպատակներ
1) Իրականացնել երկարօրյա խմբում ընդգրկված բոլոր սովորողների դասապատրաստման գործընթացը,
2) Աջակցել ցածր առաջադիմություն ունեցող սովորողներին ուսումնական առարկաների չափորոշչային և ծրագրային պահանջներին համապատասխան ուսումնական նյութի յուրացման գործընթացում,
3) Դասապատրաստման գործընթացում որակյալ մանկավարժամեթոդական ծառայություններ տրամադրել սովորողներին,
4) Նպաստել սովորողների ինքնուրույն սովորելու հմտությունների, ստեղծագործական ունակությունների և ինքնակազմակերպման կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը:
Երկարօրյա խմբի ուսումնական խնդիրներ.
1)
շրջակա աշխարհի մասին գիտելիքների և պատկերացումների ընդլայնում,
2)
ուսումնառության նկատմամբ մոտիվացիայի և հետաքրքրությունների բարձրացում, սովորելու պահանջմունքի և հմտությունների ձևավորում,
3)
գործնական հմտությունների զարգացում,
4)
ուսումնական առարկայի չափորոշչի և ծրագրի նվազագույն պահանջների յուրացում,
5)
տնային աշխատանքների կատարման համար անհրաժեշտ հմտությունների ձևավորում և զարգացում,
6)
դասապատրաստման ժամանակ սովորողների կողմից իրենց դասարանի դասացուցակին համապատասխան ուսումնական առարկաներից հանձնարարված դասանյութերի յուրացում,
7) սոցիալական, կենցաղային գիտելիքների և հմտությունների զարգացում, հիգիենայի և անվտանգ վարքագծի կանոնների պահպանմանն ուղղված կարողությունների ձևավորում և զարգացում:
Երկարօրյա խմբի դաստիարակչական խնդիրներ.
1) սովորողների ֆիզիկական և հոգեբանական առողջության ամրապնդում,
2) աշխատանքային հմտությունների զարգացում, տարբեր աշխատանքների նկատմամբ հետաքրքրությունների և նախասիրությունների ձևավորում,
3) կարգապահության և վարքականոնների պահպանման ուղղությամբ վերաբերմունքի և վարքագծի ձևավորում,
4) գեղարվեստական և ստեղծագործական կարողությունների բացահայտում և հմտությունների ձևավորում։
Տարրական դպրոցում (1-4-րդ դասարաններ) սովորողների երկարօրյա խմբի աշխատանքների հիմնական ուղղություններն են՝
1) ճանաչողական և ուսումնական գործունեությունը,
2) հաղորդակցական, համագործակցային և խմբային աշխատանքի հմտությունների զարգացումը,
3) բարոյական, գեղագիտական, հայրենասիրական դաստիարակությանն ուղղված ուսումնադաստիարակչական գործընթացները,
4) առողջության պահպանումն ու առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորումը,
5) աշխատանքային հմտությունների զարգացումը,
6) որևէ առարկայի (առարկաների) թեմատիկ գրավոր աշխատանքներից 10 միավորային սանդղակով 1-3 միավոր գնահատված սովորողների ուսումնառության արդյունքների բարելավումը:
Ուսումնադաստիարակչական աշխատանքների ակնկալվող վերջնարդյունքները.
1) սովորողը պետք է յուրացնի իրեն տարբեր առարկաներից հանձնարարված ուսումնական նյութը, զարգացնի սեփական ուսումնառությունը կազմակերպելու հմտություններ.
2)
կարևորի սովորելը և ցուցաբերի հետաքրքրություն սովորելու նկատմամբ.
3)
համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացություններ՝ հիմնվելով ստացված տվյալների և դիտարկումների վրա, փաստերն օգտագործի իր գաղափարները հիմնավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարով.
4)
հոգատար վերաբերմունք դրսևորի բնակավայրի, համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների, ինչպես նաև դպրոցի գույքի, սարքավորումների հանդեպ.
5)
զբաղվի անհատական կամ խմբային գեղարվեստական գործունեությամբ.
6) ստեղծի ընկերական հարաբերություններ, լսի, հասկանա, ապրումակցի, քաջալերի և աջակցի մյուսներին, համագործակցի տարբեր ձևաչափերով, դրսևորի դրական վերաբերմունք, ձգտի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը.
7)
դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին.
8)
դրսևորի իր մտավոր և ֆիզիկական կարողությունները շարունակաբար զարգացնելու վարքագիծ.
9)
մասնակցի արտադասարանական միջոցառումների, որոնք կնպաստեն իր կրթական և մշակութային որակների զարգացմանը.
Տարրական դպրոցի ավարտական դասարանի սովորողների մոտ պետք է ձևավորվի հանրակրթական հիմնական ծրագրի տարրական աստիճանի համար Հանրակրթության պետական չափորոշչով և առանձին ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված կրթական վերջնարդյունքների (կարողունակություների) հիմնական պահանջները:
Տվյալ օրվա ուսումնական պարապմունքներից առաջ և հետո հաջորդաբար իրականացվում են հետևյալ աշխատանքները՝
1) սննդի կազմակերպում,
2) հանգստի, զբոսանքի, ինչպես նաև լիցքաթափող, ճանաչողական և զարգացնող խաղերի կազմակերպում,
3) դասապատրաստում, տնային հանձնարարությունների կատարում,
4) էքսկուրսիաների կազմակերպում,
5) խմբակների, պարապմունքների և միջոցառումների կազմակերպում։
Երկարօրյա խմբի հետ կատարվող աշխատանքների համառոտ նկարագրությունը
Սույն ծրագրի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն (3-րդ և 4-րդ դասարանցիները դասերից հետո , 1-ին և 2-րդ դասարանցիները
դասերից առաջ) սովորողները նախ և առաջ ճաշում են և հանգստանում։ Սովորողների ակտիվ հանգիստի ձևերից են լիցքաթափող, ճանաչողական և զարգացնող խաղերը, քայլելը, որոնց ընթացքում ապահովվում է սովորողների շարժունությունը: Հանգստից հետո կազմակերպվում է սովորողների դասապատրաստումը: Դասապատրաստման ժամանակի բաշխումն ըստ առարկաների և ըստ շաբաթվա օրերի՝ ներկայացվում է խմբի աշխատանքի կարգացուցակում (ռեժիմում)։ Դասապատրաստումը ենթադրում է ուսուցիչների կողմից հանձնարարված դասերի յուրացում, ինչպես նաև առաջադրանքների կանոնավոր և համակարգված կատարում։ Դասապատրաստումն իրականացնում է տվյալ ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը, երկարօրյա ուսուցման մանկավարժը կազմակերպում է սովորողի սննդի, հանգստի գործընթացները, ինչպես նաև սովորողին անհրաժեշտ աջակցության ծառայությունները: Երկարօրյա խմբում ուսումնադաստիարակչական աշխատանքը ներառում է միմյանց հետ փոխկապակցված երկու ուղղությամբ գործողություններ․
ա. գործողություններ, որոնք խմբային են և լիովին իրականացվում են մանկավարժական աշխատողի անմիջական մասնակցությամբ,
բ. գործողություններ, որոնք իրականացվում են սովորողի նախասիրությունների հաշվառմամբ, անհատական և փոքր խմբային աշխատանքների միջոցով, որտեղ մանկավարժական աշխատողը կատարում է ուղղորդողի և աջակցողի դեր։ Այդպիսի գործողություններ են, օրինակ՝ ընթերցանությունը, խմբակներին մասնակցելը, մտավոր (ինտելեկտուալ), գեղարվեստական, սպորտային, տեխնոլոգիական և այլ ուղղվածություն ունեցող նախաձեռնություններն ու միջոցառումները։
Երկարօրյա խմբի մանկավարժական աշխատողի ընտրությամբ կատարվել է ընտրություն օրինակելի ցանկի ուսումնական դիսցիպլիններից և ուսումնական գործունեության տեսակներից՝ հաշվի առնելով սովորողների առաջադիմության հետ կապված խնդիրները, ուսումնական նախասիրությունները և մանկավարժահոգեբանական կարիքները:
1) Կերպարվեստ․ նպաստում է սովորողի՝
ա. տեսողական և գունային ընկալումների, երևակայության պատկերային արտահայտման կարողությունների զարգացմանը,
բ. պատկերների միջև կապերի բացահայտմանը,
գ. ստեղծագործական ունակությունների դրսևորմանը։
2) Ընթերցանություն․ նպաստում է սովորողի՝
ա. մտահորիզոնի ընդլայնմանը,
բ. ճանաչողական և հաղորդակցական կարողությունների զարգացմանը,
գ. արժեքային համակարգի ձևավորմանը։
Տարրական դպրոցի սովորողների համար կարևոր է հեքիաթների ընթերցումը, որոնց շնորհիվ զարգանում է նրանց երևակայությունը, պատկերավոր խոսքը, նպաստում է բարոյական դաստիարակությանը։
3) Նյութերի գեղարվեստական մշակում․ նպաստում է սովորողի՝
ա. գեղարվեստական, ստեղծագործական կարողությունների և աշխատանքային հմտությունների զուգակցմանը։
բ. զարդանախշերի ձևավորման հմտությունների զարգացմանը,
գ. խաղալիքների կամ կիրառական արվեստի որոշ առարկաների պատրաստման հմտությունների զարգացմանը։
4) Խաղեր․ նպաստում են սովորողի՝
ա. հենաշարժական և մկանային համակարգերի զարգացմանը,
բ. արտակարգ իրավիճակներում կողմնորոշմանը,
գ. պատասխանատվության և կամքի ձևավորմանը,
դ. թիմային համագործակցության ու փոխօգնության խթանմանը,
ե. ինքնահաստատման և ինքնադրսևորման հնարավորությունների ընդլայնմանը։
5)
Մայրենի, Մաթեմատիկա, Անգլերեն, Ռուսաց լեզու, Ես և շրջակա աշխարհը , Շախմատ ուսումնական առարկաների դասապատրաստում.
նպաստում են սովորողի.
ա. գիտելիքի, հմտությունների, դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանը և (կամ) զարգացմանը.
բ. գործնական կարողությունների ձևավորմանը:
6)
Լրացուցիչ կրթական ծրագրեր
·
Պար և (կամ )ըմբշամարտ
(աշխատանքային ծրագիր)
·
Մենթեալ թվաբանություն (աշխանտանքային ծրագիր)
·
Անգլերեն (աշխանտանքային ծրագիր)
·
Ռուսերեն (աշխանտանքային ծրագիր)
·
Նկարչություն (աշխանտանքային ծրագիր)
Դպրոցի կողմից երկարօրյա խմբում ընդգրկված ցածր առաջադիմությամբ սովորողների երկարօրյա
ուսուցման ծրագիր տարրական դպրոցում
Դպրոցի կողմից երկարօրյա խմբում ընդգրկված ցածր առաջադիմությամբ սովորողների երկարօրյա ուսուցումն իրականացվում է երկարօրյա խմբում ընդգրկված մյուս սովորողների հետ համատեղ, սովորողների համար նախատեսված առարկայական ծրագրերով նախատեսված ուսումնական նյութերի՝ դասապատրաստման միջոցով յուրացման համար:
Նպատակներն են՝
1)իրականացնել երկարօրյա խմբում ընդգրկված բոլոր ցածր առաջադիմությամբ սովորողների դասապատրաստման գործընթացը,
2)աջակցել ցածր առաջադիմություն ունեցող սովորողներին ուսումնական առարկաների չափորոշչային և ծրագրային պահանջներին համապատասխան ուսումնական նյութի յուրացման գործընթացում,
3)դասապատրաստման գործընթացում որակյալ մանկավարժամեթոդական ծառայություններ տրամադրել ցածր առաջադիմությամբ սովորողներին,
4)նպաստել սովորողների ինքնուրույն սովորելու հմտությունների, ստեղծագործական ունակությունների և ինքնակազմակերպման կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը:
Երկարօրյա խմբի ուսումնական խնդիրներ.
1) շրջակա աշխարհի մասին գիտելիքների և պատկերացումների ընդլայնում,
2) ուսումնառության նկատմամբ մոտիվացիայի և հետաքրքրությունների բարձրացում, սովորելու պահանջմունքի և հմտությունների ձևավորում,
3) գործնական հմտությունների զարգացում,
4) ուսումնական առարկայի չափորոշչի և ծրագրի նվազագույն պահանջների յուրացում,
5) տնային աշխատանքների կատարման համար անհրաժեշտ հմտությունների ձևավորում և զարգացում,
6) դասապատրաստման ժամանակ սովորողների կողմից իրենց դասարանի դասացուցակին համապատասխան ուսումնական առարկաներից հանձնարարված դասանյութերի յուրացում
7) ցածր առաջադիմություն ունեցող՝ որևէ առարկայի (առարկաների) թեմատիկ գրավոր աշխատանքներից 10 միավորային սանդղակով 1-3 միավոր գնահատված, սովորողների ուսումնառության արդյունքների բարելավում:
8) սոցիալական, կենցաղային գիտելիքների
և հմտությունների զարգացում, հիգիենայի և անվտանգ վարքագծի կանոնների պահպանմանն ուղղված
կարողությունների ձևավորում և զարգացում:
Երկարօրյա խմբի դաստիարակչական խնդիրներ
1) սովորողների ֆիզիկական և հոգեբանական առողջության ամրապնդում,
2) աշխատանքային հմտությունների զարգացում, տարբեր աշխատանքների նկատմամբ հետաքրքրությունների
և նախասիրությունների ձևավորում
3) կարգապահության և վարքականոնների պահպանման ուղղությամբ վերաբերմունքի և վարքագծի
ձևավորում,
4) գեղարվեստական և ստեղծագործական կարողությունների բացահայտում և հմտությունների
ձևավորում:
Վերջնարդյունքները.
1) սովորողը պետք է յուրացնի իրեն տարբեր առարկաների հանձնարարված ուսումնական նյութը, զարգացնի սեփական ուսումնառությունը կազմակերպելու հմտություններ.
2) կարևորի սովորելը և ցուցաբերի հետաքրքրություն սովորելու նկատմամբ.
3) համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացություններ՝ հիմնվելով ստացված տվյալների և դիտարկումների վրա, փաստերն օգտագործի իր գաղափարները հիմնավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարով.
4) հոգատար վերաբերմունք դրսևորի բնակավայրի, համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների, ինչպես նաև դպրոցի գույքի, սարքավորումների հանդեպ.
5) զբաղվի անհատական կամ խմբային գեղարվեստական գործունեությամբ.
6) ստեղծի ընկերական հարաբերություններ, լսի, հասկանա, ապրումակցի, քաջալերի և աջակցի մյուսներին, համագործակցի տարբեր ձևաչափերով, դրսևորի դրական վերաբերմունք, ձգտի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը.
7) դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին.
8) դրսևորի իր մտավոր և ֆիզիկական կարողությունները շարունակաբար զարգացնելու վարքագիծ.
9) մասնակցի արտադասարանական միջոցառումների, որոնք կնպաստեն իր կրթական և մշակութային որակների զարգացմանը:
Տարրական դպրոցի ավարտական դասարանի սովորողների մոտ պետք է ձևավորվի հանրակրթական հիմնական ծրագրի տարրական աստիճանի համար Հանրակրթության պետական չափորոշչով և առանձին ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված կրթական վերջնարդյունքների (կարողունակություների) հիմնական պահանջները: