Թատրոնը աշխարհ է, որտեղ խոսքը դառնում է արվեստ, և երևակայությունը չի ճանաչում սահմաններ։ Այս խմբակում երեխաները սովորում են բեմական արվեստի նրբությունները՝ զարգացնելով խոսքի հստակությունը, արտահայտչականությունն ու ինքնաարտահայտման հմտությունները։ Խմբակը նպատակ ունի զարգացնել ոչ միայն դերասանական կարողությունները, այլ նաև թիմային աշխատանքը:
Դասընթացները ներառում են դերասանական արվեստի հիմունքներ, բեմադրության տարրեր և տեքստերի վերլուծություն։ Երեխաները սովորում են բեմական շարժումների, խոսքի և էմոցիաների ներդաշնակությունը ՝ զարգացնելով իրենց հմտությունները։ Ուսուցումը խրախուսում է երևակայությունը, ազատ մտածողությունն ու ինքնավստահությունը բեմում։
Զարգանում են՝
• Խոսքի արտահայտչականությունը և հստակությունը,
• Ինքնավստահությունը,
• Թիմում աշխատելու և համագործակցելու հմտությունները։
Դասերը անցկացվում
են ստեղծագործական և ոգևորող միջավայրում, որտեղ երեխաները կարող են բացահայտել
իրենց բեմական տաղանդը և ստեղծել յուրօրինակ կերպարներ։