Ջիու-ջիցու ըմբշամարտ
2025-07-10 08:49:43

Ջիու-ջիցուն ճապոնական մարտարվեստ է, որը շեշտում է խելացի ինքնապաշտպանությունը, ուժի և տեխնիկայի ներդաշնակ կիրառումը։ Խմբակը միտված է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական հմտությունների զարգացմանը։

Ուսուցանվում են պաշտպանողական շարժումներ, ուժի վերահսկում, հավասարակշռության պահպանում։ Մեծ ուշադրություն է դարձվում կենտրոնացման, արագ արձագանքման և ինքնատիրապետման զարգացմանը։ Երեխաները սովորում են աշխատել ինչպես անհատապես, այնպես էլ զույգերով, զարգացնելով վստահություն և համագործակցային հմտություններ։

 Ծրագիրը միտված է՝
• Ֆիզիկական պատրաստվածության և ճկունության աճին,
• Արագ մտածողության և որոշումների կայացման կարողությանը,
• Վստահության, համառության և կարգապահության ձևավորմանը,
• Սթրեսի կառավարման և ինքնապաշտպանության հիմնական հմտությունների զարգացմանը։

Դասերն անց են կացվում ինտերակտիվ և մարտավարական խաղերի միջոցով՝ օգնելով երեխաներին ուժեղանալ ոչ միայն մարմնով, այլև մտքով։