Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև
1),
- 1 լուսանկար
3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը
հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող
փաստաթուղթ,
- «Հանրակրթության
մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ
տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն
(ձև 5),
- այլ պետությունների
քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի
քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
-հրատարակված հոդվածների
ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ
ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ
- հաստատությունից
դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած
լինելու մասին տեղեկություն:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը
փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում:
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը
կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2025թ. սեպտեմբերի
5-ից մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 14:00-ը, բացի շաբաթ,
կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից: Մրցույթը
տեղի կունենա 2025թ. սեպտեմբերի 23-ին` ժամը 15:00-ին, Երևանի Ա․Չեխովի անվան հ. 55 հիմնական դպրոցում: Հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան 16: Տեղեկությունների
համար զանգահարել (010) 526422 հեռախոսահամարով: