OUR SCHOOL
In a human being everything should be beautiful: the face, the clothes, the soul, the thought.
Primary School
Տարրական օղակի մասին
Հարգելի՜ ծնողներ Մենք ուրախ ենք ողջունելու ձեզ Չեխովի անվան դպրոցում, որտեղ ամեն օրը սովորողի համար մի նոր արկած է, մի նոր իրողություն: Այստեղ խրախուսվում են հետաքրքրասիրությունը, ստեղծագործական ունակությունը, և յուրաքանչյուր սովորող գնահատվում է իրեն բնորոշ առանձնահատկություններով և կարողություններով: Եթե ցանկանում եք, որ ձեր երեխան  ստանա լիարժեք կրթություն, որը կհամապատասխանի ՀՀ պետական չափորոշիչներին  ակադեմիական գիտելիքներից բացի՝ ձեռք բերի անհրաժեշտ կարողություններ և հմտություններ  ձևավորվի որպես իսկական հայ և պատասխանատու քաղաքացի ապա հրավիրում ենք դիմելու տարրական և միջին տարիքային խմբերի հանրակրթական ծրագրերով հավատարմագրված մեր կրթօջախ՝ Ա․Պ․ Չեխովի անվան համար 55 դպրոց։
Middle School
Միջին օղակի մասին
Մենք ստեղծել ենք այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն ապահով է զգում, ոգեշնչված է և պատրաստ է ընդունելու նոր մարտահրավերներ: Մեր նպատակն է օգնել աշակերտներին՝ զարգացնելու ուսման հանդեպ սերը, որը կուղեկցի նրանց ողջ կյանքի ընթացքում։ Յուրաքանչյուրս ջանում ենք սովորողի համար ուսուցումը դարձնել ուրախ և գրավիչ փորձ՝ հագեցած գործնական աշխատանքներով, համատեղ նախագծերով և բացահայտումներ անելու և աճելու բազմաթիվ հնարավորություններով: Մեր նվիրված ուսուցիչները հավատարիմ են քննադատական մտածողության, ստեղծագործականության և համագործակցության զարգացմանը՝ աշակերտներին նախապատրաստելով ավագ դպրոցի ակադեմիական և սոցիալական մարտահրավերներին և, ինչու ոչ, նաև հետագա կյանքին: Միջին օղակը կրթական մակարդակի բարձրացման և անձնական աճի նոր փուլ սկսելու միջավայր է: Ուսումնառության այս փուլը անհավանական վերափոխումների, ուսումնասիրությունների և բացահայտումների լավագուն ժամանակաշրջանն է, և մենք այստեղ ենք՝ աջակցելու մեր սովորողների ամեն մի առաջընթացի: Եվ այս ամենով մենք նպաստում ենք, որ մեր շրջանավարտները դառնան պատասխանատու, հարգալից և տոկուն անհատներ։
Քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիա
.
Chess Classroom
.