Տարրական օղակի մասին
Հարգելի՜ ծնողներ
Մենք ուրախ ենք ողջունելու ձեզ Չեխովի անվան դպրոցում, որտեղ ամեն օրը սովորողի համար մի նոր արկած է, մի նոր իրողություն: Այստեղ խրախուսվում են հետաքրքրասիրությունը, ստեղծագործական ունակությունը, և յուրաքանչյուր սովորող գնահատվում է իրեն բնորոշ առանձնահատկություններով և կարողություններով:
Եթե ցանկանում եք, որ ձեր երեխան
ստանա լիարժեք կրթություն, որը կհամապատասխանի ՀՀ պետական չափորոշիչներին
ակադեմիական գիտելիքներից բացի՝ ձեռք բերի անհրաժեշտ կարողություններ և հմտություններ
ձևավորվի որպես իսկական հայ և պատասխանատու քաղաքացի
ապա հրավիրում ենք դիմելու տարրական և միջին տարիքային խմբերի հանրակրթական ծրագրերով հավատարմագրված մեր կրթօջախ՝ Ա․Պ․ Չեխովի անվան համար 55 դպրոց։