Վարդուհի Երանոսյան

Ավարտել եմ Երևանի համար 114 անգլերենի թեքումով դպրոցը, 1978թ-ին` Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը: Ա. Չեխովի անվան համար 55 դպրոցում աշխատում եմ 1997թվականից:

Շատ եմ սիրում անգլերենը և չեմ դադարում սովորել, բացահայտել, խորանալ և կատարելագործվել: Չեմ պատկերացնում կյանքս առանց դպրոցի և երեխաների: Փորձում եմ յուրաքանչյուր դաս վերածել մի փոքրիկ ներկայացման` աշակերտների մեջ սեր արթնացնելով լեզուների նկատմամբ: Կարծում եմ` շատ լեզու իմանալը զարգացնում է տրամաբանությունը և մտքի ճկունությունը: