ՌԻՄԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մարդկանց իմաստնությունը համեմատական է ոչ թե նրանց փորձին, այլ այն ձեռք բերելու նրանց ընդունակությանը:
Բերնարդ Շոու

1985 թ. ավարտել եմ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
1987 թ. սեպտեմբերից աշխատում եմ Ա.Չեխովի անվան N 55 դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
Սիրում եմ իմ աշխատանքը: Սիրում եմ դպրոցը և երեխաներին:
Ա.Չեխովը գրում է. «Մարդը որքան ավելի բարձր է մտավոր ու բարոյական զարգացմամբ, այնքան նա ավելի ազատ է, այնքան կյանքը ավելի շատ է բավականություն պատճառում նրան»: Աշխատանքային գործունեության ընթացքում հարգել եմ մարդկային անհատականությունը, փորձել եմ լինել ներողամիտ, մեղմ, քաղաքավարի և զիջող:
Կարծում եմ, որ կրթելու հետ մեկտեղ աշակերտի մեջ պետք է դաստիարակել խիղճ ու մտքի պայծառություն: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դպրոցը, ուր աշակերտը սոցիալական փորձ է ձեռք բերում, ապահովի նրա համար երկու ճանապարհ` սիրել և լինել սիրված:

Երբ սիրում ես, ապա այնպիսի հարստություն ես բացահայտում քո մեջ, այնքան քնքշություն, որ նույնիսկ հավատդ չի գալիս, որ կարող ես այդպես սիրել: