Մարգարիտա Խաչատրյան

Քաղաքակրթության կարևորագույն խնդիրը մարդուն մտածել սովորեցնելն է:
Թ.Էդիսոն

Երևանի թիվ 6 միջնակարգ դպրոցն ավարտել եմ ոսկե մեդալով: 1976թ. ավարտել եմ նաև ԵՊՀ քիմիական ֆակուլտետը, այնուհետև աշխատել ՀՍՍՀ ԳԱ ՕՔԻ-ում:
1989թ. պաշտպանել եմ գիտական թեզ:
1997թ. աշխատում եմ որպես մանկավարժ: Չեխովի անվան թիվ 55 դպրոցում քիմիա առարկան եմ դասավանդում 2009 թվականից: Սիրում եմ աշակերտներին, իմ աշխատանքն ու մասնագիտությունը, հետևողական եմ, դասերի ընթացքում կարևորում եմ առարկայի իմացությունը տարբեր երևույթների գիտական բացատրության, ընկալման ու ճանաչման գործընթացում: Աշակերտների համար քիմիան ավելի մատչելի ու հետաքրքիր է դառնում, երբ տեղափոխվում է կենցաղ, դառնում առաջին անհրաժեշտության առարկա ու նյութ, բնական նյութերին փոխարինող: Աշակերտներին միշտ հիշեցնում եմ, որ քիմիան առաջացել է մարդու պրակտիկ գործունեության հետևանքով և զարգանում է անհրաժեշտաբար` ապահովելով մարդու համար հաճելին, գեղեցիկն ու հուսալին: