Հարությունյան Մանե

2005 թ ընդունվել եմ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների բաժինը, 2009թ գերազանց առաջադիմությամբ ավարտել եմ բակալավրիատը անգլերեն լեզու և գրականություն, մանկավարժություն մասնագիտությամբ: 2011թ ավարտել եմ օտար լեզուներ և միջմշակութային հաղորդակցություն բաժնի մագիստրատուրան` ստանալով մագիստրոսի կոչում: 2015 թ աշխատանքի եմ անցել Չեխովի անվ. համար 55 դպրոցում` որպես անգլերենի ուսուցչուհի: Թեև դպրոցում սկսել եմ դասավանդել բոլորովին վերջերս, սակայն օտար լեզու դասավանդելու և երեխաների հետ աշխատելու հաճույքը վայելում եմ արդեն բազմաթիվ տարիներ:

Բոլորիս է հայտնի, որ ուսուցիչը, անկախ այն առարկայից, որը դասավանդում է, նախ և առաջ պիտի ջանա համակողմանի և լիարժեք կրթություն տալ սաներին: Ուստի մշտապես ջանում եմ շեշտը դնել ոչ միայն օտար լեզվի ուսուցման, այլ նաև երեխաների մտահորիզոնի ընդլայնման վրա, իմ լուման ներդնել նրանց` որպես բարեխիղճ մարդ, արժանապատիվ քաղաքացի դառնալու գործընթացի մեջ:

Լեզուն կենդանի օրգանիզմ է: Այն հնարավոր չէ սովորել զուտ կանոնների միջոցով: Այդ իսկ պատճառով դասերի ընթացքում հաճախ եմ օգտագործում դիդակտիկ նյութեր, խաղեր, ավելի կենդանի խոսք: Մշտապես աշխատում եմ կատարելագործվել, նորանոր բաներ սվորել: Շատ եմ սիրում լեզուներ և աշխատում եմ այդ սերը սերմանել նաև աշակերտներիս մեջ: