Հասմիկ Սողոմոնյան

Ավարտել  եմ  Երևանի  համար  85 դպրոցը, 1998թ-ին՝  Վ. Բրյուսովի  անվան  օտար լեզուների  պետական  մանկավարժական  ինստիտուտը: Չեխովի  անվան  համար  55 դպրոցում  աշխատում  եմ  1999թվականից: Ունեմ  անգլերեն  ուսուցչի  տասնչորս տարվա  փորձ:  Պարբերաբար  մասնակցել  եմ  Կրթության  ազգային  ինստիտուտի  կազմակերպած  ուսուցիչների վերապատրաստման  ծրագրին:
Սիրում  եմ  իմ  դասավանդած  առարկան: Շարունակում  եմ  ուսումնասիրել և  բացահայտել մի  լեզու,  որին  աշխարհում  տիրապետում  են միլիոնավոր  մարդիկ:
Սիրում  եմ  աշխատել  երեխաների  հետ: Սա մի  աշխատանք  է, որը  պահանջում  է նվիրվածություն,  համբերություն և նրբանկատություն: Փորձում  եմ  դասերը  վարել  հետաքրքիր՝  կիրառելով   ժամանակակից  մեթոդներ:  Դասապրոցեսին  ընդգրկում  եմ  բոլոր  աշակերտներին,  հաճախ  եմ  կազմակերպում  միջոցառումներ:
Մշտապես  աշխատում  եմ  հարստացնել  իմ  մանկավարժական-մեթոդական գիտելիքները: