Արփինե Վարդանյան

1999 թվականին ավարտել եմ Բրյուսովի անվան օտար լեզուների պետական հալսարանը  և նույն թվականից աշխատել Ա. Շիրակացու անվան ճեմարանում: Մի քանի տարի անց աշխատանքի եմ անցել Ա. Չեխովի անվան N 55  դպրոցում որպես անգլերենի ուսուցչուհի:
Սիրում եմ իմ մասնագիտությունը: Փորձում եմ սերմանել բարություն, ազնվություն , մարդասիրություն:
Կարևորում եմ լեզվի իմացությունը. «Որքան լեզու գիտես, այնքան մարդ ես:»
Աշխատում եմ բացահայտել յուրաքանչյուր աշակերտի հետաքրքրությունները: Սիրում եմ իմ աշակերտներին, գնահատում յուրաքանչյուրին: Որպես մանկավարժ` աշխատում եմ ճանաչել իմ աշակերտների ներաշխարհը, դաստիարակել անհատականություններ: