Աննա Մուրադյան

Ամոթ չեմ անում խոստովանել, որ չգիտեմ այն, ինչ որ չգիտեմ:
Ցիցերոն

1984 թվականին ավարտել եմ Աբեղյանի անվան մաթեմատիկական թեքումով դպրոցը: Այստեղ ունեցել եմ ուսուցիչ, որն իմ մեջ արթնացրել է սեր մաթեմատիկայի հանդեպ, սովորեցրել կյանքին նայել փիլիսոփաների աչքերով, որոնցից շատերի խոսքերը ուղեկցում են ինձ ամբողջ կյանքում.

  • Այն ինչ, գիտենք, սահմանափակ է: Ինչ որ չգիտենք, սահման չունի:Պիեռ Լապլաս
  • Խելքը կատարելագործելու համար հարկավոր է ավելի շատ մտածել, քան սերտել:Ռենե Դեկարտ
  • Լավ խելք ունենալը քիչ է, գլխավորը այն լավ օգտագործելն է:Ռենե Դեկարտ
  • Ով քիչ գիտի և գիտի այդ մասին, նա շատ գիտի:Գիլբերտ Ստյուարտ
  • Առանց բացառիկ աշխատասիրության չկան ոչ տաղանդներ, ոչ հանճարներ:Դիմիտրի Մենդելեև
  • Ուսուցչի ամբողջ հարստությունը աշակերտների մեջ է, նրա ցանած սերմերի աճի մեջ:Դիմիտրի Մենդելեև

Այսօր ես հպարտանում եմ իմ աշակերտներով և հույս ունեմ, որ իմ ցանած սերմերը ծիլ են տալիս:
1989 թվականին ես ավարտել եմ Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը:
1996 թվականից աշխատել եմ Երևանի Թելմանի անվան թիվ 13 դպրոցում:
2002 թվականից աշխատում եմ Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: