ԱՆԱՆԻԿՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ

Այն ամենը ինչ մենք գիտենք իրականության մասին, սկսվում է փորձից և ավարտվում է նրանով:
Ալբերտ Էյնշտեյն

1977 թ-ին ավարտել եմ Երևանի Կրուպսկայայի անվան N19 դպրոցը և նույն թվականին ընդունվել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ:
1982-1993 թ աշխատել եմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի քվանտային էլեկտրոնիկայի ամբիոնում: Սեփական փորձից գիտեմ գիտահետազոտական աշխատանքի նրբությունները: Համաձայն եմ Էյնշտեյնի հետ, որ “Ցանկացած ֆիզիկական տեսության գերագույն դատավորը փորձն է”:
1994 թ-ից աշխատում եմ Երևանի Ա.Պ. Չեխովի թիվ 55 դպրոցում, որպես ֆիզիկայի ուսուցիչ և շատ եմ կարևորում իմ աշխատանքը:
Աշակերտների մեջ բարձր եմ գնահատում տրամաբանությունը, ստեղծագործական մտածողությունը, նորը իմանալու ցանկությունը:
Կարծում եմ, որ “Յուրաքանչյուր աշակերտի մեջ արև կա, ուղղակի պետք է թույլ տալ նրան լուսարձակել”:
Ֆիզիկայի խնդիրները մատչելի և գրավիչ դարձնելու նպատակով հեղինակել եմ հանրակրթական դպրոցի “Ֆիզիկայի խնդիրների ժողովածու 7” խնդրագիրքը և նախապատրաստել եմ հրատարակության “Ֆիզիկայի խնդիրների ժողովածու 8-ը”:
Անցել եմ վերապատրաստման և ատեստավորման ծրագրեր և 2013 թ-ին ստացել եմ որակավորման առաջին աստիճանի տարրակարգ:
Անչափ շատ եմ սիրում ֆիզիկան և չեմ դադարում զարմանալ մարդկային մտքի հաղթանակների վրա: