Քրիստինե Բազիկյան

Կրթվածությունն այն է ինչ մնում է, երբ մոռանում են այն ինչ սովորել են:
Ա. Էյնշտեյն

1999թ-ին ավարտել եմ Երևանի պետական համալսարանի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»  ֆակուլտետը՝ ստանալով մաթեմատիկոսի որակավորում: Ավարտել եմ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան «Մանկավարժություն և սոցիոլոգիա» մասնագիտությամբ:
2010թ-ից աշխատում եմ Երևանի Ա.Չեխովի անվան համար 55 հիմնական դպրոցում:
Սիրում եմ մաթեմատիկան: Այն նույնպիսի գեղեցիկ արարում է, ինչպիսին է գեղանկարչի կամ բանաստեղծի ստեղծագործությունը: Գիտություն, որի գաղափարները, դատողությունները և խորհրդանիշները ծառայում են որպես լեզու. նրանով գրում, խոսում և մտածում են մյուս գիտությունները: Այսօր արդեն տեղեկատվական ավանդական միջոցները` բանավոր ու գրավոր խոսքը, լրացվում են ուսուցման համակարգչային միջոցներով, որոնք հնարավորություն են տալիս ավելի բարձրացնելու ուսուցման արդյունավետությունը:
Սիրում եմ աշակերտներիս: Նրանցից յուրաքանչյուրն անհատականություն է և հետաքրքիր է յուրովի:
Սիրում եմ աշխատանքս և մեր դպրոցը: Եվ կարծում եմ, թե ինչպիսին կլինի մեր հասարակությունը, առավելագույնս կախված է այն բանից, թե ինչպիսին են մեր ուսուցիչն ու դպրոցը: