ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ

Տգիտությունը մտքի գիշերն է, սակայն դա առանց լուսնի ու առանց աստղերի գիշեր է:
Կոնֆուցիոս

2019 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտելով Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատը՝ ընդունվել եմ նույն ֆակուլտետի հնագիտություն և ազգագրություն բաժնի մագիստրատուրան: 2020թվականին աշխատանքի եմ ընդունվել Ա. Չեխովի անվան N 55 դպրոցում որպես պատմության ուսուցիչ:

Սիրում եմ իմ մասնագիտությունը, սիրում եմ դպրոցն ու աշակերտներին: Առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնում նրանց հայրենասիրության ու մարդասիրության ոգով դաստիարակությանը: Ոչ թե մատուցում եմ ճշմարտությունը, այլ ցույց եմ տալիս դրան հասնելու ուղիները: