Սոնա Վարդանյան

Սովորել առանց մտածելու` անիմաստ է, մտածել առանց սովորելու` վտանգավոր:
Կոնֆուցի

2007 թվականին  ընդունվել, 2011 թվականին ավարտել եմ ԵՊՀ պատմության ֆակուլտետի պատմության բաժնի բակալավրիատը: 2011-2013 ուս. տարիներին շարունակել եմ  կրթությունս ԵՊՀ  հայ բանասիրության ֆակուլտետի   կրթության կազմակերպում բաժնի “Բարձրագույն կրթության կառավարում” մագիստրոսական  ծրագրով:  2014 թվականից աշխատում եմ Ա. Չեխովի անվան № 55 դպրոցում որպես պատմության ուսուցչուհի:

Երեխաներին վերաբերվում եմ որպես առանձին անահատականությունների, աշխատելիս առաջնորդվում եմ  ուսուցիչ-աշակերտ միջանձնային հարաբերություններում փոխադարձ հարգանքի, սիրո առկայության սկզբունքով: Ուսուցման գործընթացում կարևորում եմ աշակերտակենտրոն ուսուցումը, կրթական նորարարությունների, կրթության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների, ուսուցման ինտերակտիվ մեթոդների կիրառումը:
Պատմության միջոցով փորձում եմ աշակերտներին կրթել և հաղորդակից դարձնել  ազգային, համամարդկային  պատմությանը և արժեքներին : Առանձնահատուկ կարևորություն եմ տալիս վերջիններիս հայրենասիրության, մարդասիրության, բարոյական գիտակցության և պարտքի ոգով դաստիարակությանը: