Սարգսյան Հռիփսիմե

Ուսուցիչը նա չէ, ով սովորեցնում է, այլ նա՝ ումից սովորում են։

2015 թվականին ավարտել եմ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝  2017 թվականին, ԵՊՀ “ժամանակակից հայոց լեզու” մասնագիտությամբ մագիստրատուրան: Այժմ ԵՊՀ ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի ասպիրանտ եմ:  2017 թվականից աշխատում եմ Ա.Չեխովի անվան № 55  դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
Երեխաների կյանքում ուսուցիչները կարևոր դեր են կատարում և՛ գիտելիքների ապահովման, և՛ դաստիարակության ճիշտ կազմակերպման տեսակետից:  Այս ամենը գիտակցելով՝  կարևորում եմ երեխաների կրթության ճիշտ կազմակերպումն ու որակյալ դասերի  նշանակությունը:
Ուսուցիչները կարող են շրջադարձային նշանակություն ունենալ աշակերտների համար, ուստի հարկավոր է ոգեշնչել ապագայի նկատմամբ,  արմատավորել լավատեսություն և հավատ սեփական ուժերի նկատմամբ: