Պողոսյան Աննա

2007թ.-ին ընդունվել եմ  Հայկական պետական մանկավարժական համալսարանի  Սկզբնական կրթության ֆակուլտետի Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կարթություն) բաժինը, ավարտել 2011թ-ին:  2013թ-ին ստացել  եմ մագիստրոսի կոչում: 2012թ-ից աշխատում եմ Չեխովի անվան 55  դպրոցում:
Մանկավարժ լինելը հպարտություն է, մեծ պատասխանատվություն հասարակության և պետության առջև: Ընտրել եմ մանկավարժի դժվարին, բայց և պատվավոր ուղին, որովհետև ինձ համար դպրոցը հոգևոր մաքրության, արդարության և բարոյական արժեքներ կրող մի “տաճար” է, որտեղ աշխատելը և՛ պատվաբեր է, և՛ պարտավորեցնող: