Նաիրա Իսահակյան

Մարդ պետք է բնության մեջ ապրի, բնությունն զգա:
Ավետիք Իսահակյան

Ավարտել եմ Երևանի թիվ 161 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը:
1984-1989թթ. սովորել եմ Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական  ֆակուլտետի աշխարհագրական բաժնում: Ստացել եմ աշխարհագրության ուսուցչի և մեթոդիստի որակավորում: 1989թ. աշխատել եմ թիվ 29 միջն. դպրոցում: 1995 թվականից աշխատում եմ Ա. Չեխովի անվան դպրոցում որպես աշխարհագրության ուսուցիչ:
Աշխարհագրությունն իր ուրույն դերն է կատարում աշակերտների այնպիսի ունակությունների զարգացման գործում  ինչպիսիք են` երևակայությունը, տրամաբանությունը, խոսքը, հիշողությունը: Իմ աշխատանքի նպատակն է աշակերտներիս հնարավորություն տալ ճանաչել սեփական հայրենիքը, հասկանալու և գնահատելու նրա տեղն ու դերը հարափոփոխ աշխարհում, և դրանով իսկ նպաստել նրանց ինչպես ընդհանուր մակարդակի բարձրացմանը, այնպես էլ էկոլոգիական կուլտուրայի և քաղաքական կուլտուրայի ձևավորմանը: