ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՆՆԱ

Ավարտել եմ Երևանի պետական համալսարանը: Ավարտելուց հետո սովորել եմ Կոնֆուցիուսի ինստիտուտում: Այնուհետև մասնակցել եմ Կոնֆուցիուսի ինստիտուտի կրթաթոշակային ծրագրին և հնարավորություն եմ ստացել շարունակելու ուսումս Չինաստանի Դալիանի օտար լեզուների լեզվաբանական համալսարանում:

Այժմ աշխատում եմ Ա. Չեխովի անվան հ.55 դպրոցում, որպես չինարենի ուսուցչուհի: Մեծ սիրով եմ դասավանդում, ծանոթացնում երեխաներին այդ յուրօրինակ, գեղեցիկ լեզվի և մշակույթի նրբություններին: