Հարությունյան Սվետլանա

Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը. գիտելիքով զինված մարդը անպարտելի է:
Մ.Գորկի

Ծնվել եմ ք. Երևանում: Սովորել եմ Վ.Դավթյանի անվան հ. 149 միջնակարգ դպրոցում:
Սովորել եմ Հայկական պետական մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի ,,տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնում:
2014 թվականից աշխատում եմ Երևանի Ա.Չեխովի անվան № 55 հիմնական դպրոցում: Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը:
Ուսուցիչ – աշակերտ հարաբերություններում առաջնային եմ համարում փոխադարձ հարգանքը և վստահությունը: Յուրաքանչյուր աշակերտ անհատականություն է և իմ խնդիրն եմ համարում ճիշտ բացահայտել նրանց: Առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու և նյութի յուրացումը հեշտացնելու համար հաճախ կազմակերպում եմ խմբային աշխատանքներ,խաղեր,որոնց ընթացքում երեխաները համագործակցում են, լսում միմյանց և արտահայտում իրենց կարծիքը՝ առանց վախենալու սխալվելուց: