Գևորգյան Անահիտ

“Լավ ուսուցիչ լինելու համար պետք է սիրել այն , ինչ ուսուցանում ես և սիրել նրանց , ում ուսուցանում ես”
Վասիլի Կլյուչևսկի

 1985թ.  ընդունվել և 1990թ.  ավարտել եմ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը : Նույն թվականին աշխատանքի եմ անցել Երևանի թ. 51 դպրովում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 1992թ. աշխատել եմ  Սիամանթոյի անվ. թ. 162 միջն. դպրոցում  որպես  հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ապա՝ 1993թ-ից մինչև 1996թ., որպես կազմակերպչական հարցերի գծով փոխտնօրեն:

    Այժմ հայոց լեզու և գրականություն եմ դասավանդում Ա.Չեխովի անվ. թ.55 դպրոցում այն տրամադրվածությամբ, որ իմ մեջ եղած լավն ու գեղեցիկը անմնացորդ կնվիրեմ իմ սաներին ՝ նրանցից նույնը ստանալու ակնկալիքով. երբեմն մենք երեխաներից ավելին ենք սովորում, քան փորձառու մեծահասակներից:

     Աշխատում եմ “Նախ լավ մարդ, ապա լավ սովորող” կարգախոսով: Ձգտում եմ գրականության Մեծերի և գրական Մեծ հերոսների օրինակը ծառայելեցնել աշակերտ-անհատի ձևավորմանն ու կայացմանը: