Գայանե Բախտիկյան

Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի ինչ գիտես:
Դիստերվեգ

Ծնվել եմ Երևանում: Սովորել եմ Րաֆֆու անվան համար 36 դպրոցում: 1987 թ. ավարտել եմ Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ‘’Տարրական կրթական մանկավարժություն և մեթոդիկա’’ ֆակուլտետը և ստացել դասվարի որակավորում:
1991 թվականից աշխատում եմ Չեխովի անվան համար 55 դպրոցում, որպես դասվար:
Պարբերաբար մասնակցել եմ Կրթության ազգային ինստիտուտի կազմակերպած ուսուչիցների վերապատրաստման և ատեստավորման ծրագրերին:
Սիրում եմ իմ մասնագիտությունը, իմ գլխավոր նպատակն եմ համարում դաստիարակել հասարակությանը պիտանի, բազմակողմանի և ներդաշնակ անձնավորություններ:
Ձգտում եմ աշակերտներիս համար լինել հետաքրքիր, հասկանալի և վստահելի:
Յուրաքանչյուր երեխայի մեջ տեսնում եմ ինքնուրույն մտածող անձնավորություն, փորձում եմ հասկանալ նրանց:
Դասարանում կարևորում եմ աշխատանքային անկեղծ ու ջերմ մթնոլորտը, որտեղ աշակերտը բացահայտվում է որպես անհատ` իր բոլոր դրսևորումներով:
Կազմակերպում եմ մրցույթներ, որոնք նպաստում են երեխաների գրագիտության, տրամաբանության, ինքնուրույն մտածողության և երևակայության զարգացմանը: