Ռուբեն Գրիգորյան

Մաթեմատիկայի մասնախմբի ղեկավար
Լավ խելք ունենալը քիչ է, գլխավորը այն լավ օգտագործելն է:
Ռենե Դեկարտ

1971թ. ավարտել եմ Ա.Պ. Չեխովի N55 դպրոցը:
1976թ. ավարտել եմ Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը և նույն թվականի սեպտեմեբերից մինչև 1995 թվականը աշխատել եմ ԵՊՀ-ում:
1995թ. սեպտեմբերից մինչ օրս աշխատում եմ մեր դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ և հանձնախմբի նախագահ:
Իմ կարծիքով` մաթեմատիկան` որպես ճշգրիտ բանական կառույց, ունի հիմնարար դեր. այն է` անհնար է գիտության որևէ բնագավառում համակարգված ու ճշգրիտ գիտելիքներ ստանալ առանց մաթեմատիկայի:
Դպրոցում աշխատելու տարիներին ակտիվորեն մասնակցել եմ մաթեմատիկայի օլիմպիադաների տարածքային փուլի կազմակերպմանը, սկզբում` որպես հանձնաժողովի անդամ, իսկ հետագայում` նաև նախագահ:
Իսկ այս տարի մասնակցել եմ մաթեմատիկայի օլիմպիադայի քաղաքային փուլի կազմակերպչական աշխատանքներին որպես հանձնաժողովի անդամ: