Աբրահամյան Նարինե

Education without values, as useful as it is, seems rather to make man a more clever devil.

Ավարտել եմ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը լեզվաբան, անգլերենի և իսպաներենի մասնագետ որակավորմամբ և նույն թվականից անցել աշխատանքի Ա. Չեխովի անվան 55դպրոցումորպես անգլերենի ուսուցչուհի: Սիրում եմ լեզուները մասնավորապես անգլերենը, կարևորում եմ դրանց իմացությունը: Մանկավարժի ու աշակերտի համատեղ աշխատանքի հիմքը փոխադարձ հարգանքն եմ համարում: Սիրում եմ երեխաներին. նրանք նման են մաքուր էջի, և թե ինչ և ինչպես կգրվի այդ էջին, մեծապես կախված է նաև ուսուցչից: Աշակերտներիս մեջ աշխատում եմ դաստիարակել լավատեսություն, բարություն, աշխատասիրություն, պարտաճանաչություն, ընկերասիրություն, սեր ու հարգանք մեծերի հանդեպ, մարդկային լավագույն հատկանիշներ: Ոսուցման պրոցեսում աշակերտին մատուցում եմ նախապես ընտրված, միավորված ու մատչելի դարձված նյութը, որը դյուրամարս է և նպաստում է մտածող, նպատակասլաց և ինքնուրույն անհատների ձևավորմանը: Օգնում եմ աշակերտներին ճանաչելու իրենց հետաքրքրությունները և ուժեղ ու թույլ կողմերը: Միշտ սովորում եմ: Հաճույք եմ ստանում իմ աշխատանքից: