ՏԻԵԶԵՐՔԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

8/2 դասարանի աշակերտները (դասղեկ՝ Հ. Սարգսյան) այցելեցին Տիեզերքի թանգարան։ Տպավորիչ էին և’ սարքավորումները, և’ պատմությունները։ Աշակերտները տուն գնացին հպարտության այն զգացումով, որ Հայաստանը և հայ գիտնականը բացառիկ դեր ու ավանդ ունեցել են և ունեն գիտության զարգացման մեջ: Ժողովուրդները չեն պարտվում, եթե չեն ուզում պարտվել: Գ. Նժդեհ

Սուգը հավերժ է, եթե պայքար չկա:

Ապրիլի 24-ին 8/2 դասարանը դասղեկ Հռիփսիմե Սարգսյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին: Վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբվել մեր ազգային իղձերի շուրջ, հավատարիմ մնալ մեր ինքնությանն ու արժեքներին:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի 5/4 դասարանի (դասղեկ՝ Ռ. Գյուլումյան) աշակերտները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ արդարության և խաղաղության խոսք ուղղելով երկինք «Խաղաղություն» բանաստեղծությամբ: Նրանք ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը։  

ԻՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ

Հայաստանի ոստանները թեմայի շրջանակներում 6-3 դասարանի աշակերտները ապրիլի 6-ին մայրենիի դասն անցկացրին Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում։

ԳՈՒՅՆ ԵՒ ՊԱՏԿԵՐ

[cmsmasters_row][cmsmasters_column data_width=”1/1″][cmsmasters_text] 1/3 դասարանի աշակերտները հյուրընկալվեցին Մ.Սարյանի տուն-թանգարանում՝«Գույն և պատկեր» կրթական ծրագրով։Նրանք մեծ ոգևորությամբ շրջեցին թանգարանում,լսեցին հետաքրքիր փաստեր նկարչի կյանքից,մանկությունից,նկարչական առաջին փորձից։ Իմացան,թե Վարպետը ինչքան է սիրել բնությունը, հատկապես Հայաստան աշխարհի։ Կռահեցին, թե որ գույնն է գերիշխել Սարյանի նկարներում, ծանոթացան նաև «Հայաստան» կտավին, ճանաչեցին Հայաստանի գույները։ Իսկ վերջում Վարպետի աշխատասենյակում երաժշտության ներքո փորձեցին ներկել,գունավորել իրենց […]