Մենթալ թվաբանություն
2024-03-02 10:22:57

Մենթալ թվաբանությունը հիմնված է ճապոնական ավանդական հաշվարկման մեթոդի՝ աբակուսի վրա։ Ծրագիրն ուղղված է մտքի զարգացմանը, ուղեղի երկու կիսագնդերի ակտիվացմանը։

Դասընթացի հիմքում աբակուսով հաշվարկի մեթոդն է: Երեխաները նախ սովորում են հաշվարկել ֆիզիկական աբակուսով, իսկ հետագայում՝ "մտովի"՝ պատկերացնելով այն։ Մեծ ուշադրություն է դարձվում կենտրոնացման, լսողական հիշողության և վիզուալ մտածողության զարգացմանը։ Ուղեղի ձախ կիսագունդը (վերլուծական մտածողություն, լոգիկա) աշխատում է թվաբանության միջոցով, իսկ աջ կիսագունդը (պատկերային մտածողություն, երևակայություն)՝ աբակուսի մենթալ պատկերացման շնորհիվ։

 Կտրուկ զարգանում են՝

  • Հիշողությունը,
  • Ուշադրությունը,
  • Արագ որոշում կայացնելու կարողությունը,
  • Մաթեմատիկական մտածողությունը,
  • Լսելու և վերլուծելու հմտությունները,
  • Ինքնավստահությունը:

Ուսումնառության ընթացքը խաղային է, ինտերակտիվ ու դինամիկ՝ ապահովելով ոչ միայն արդյունավետ ուսուցում, այլև երեխայի մասնակցային ներգրավվածություն։