
Սեպտեմբերի 10֊ին 3/3 դասարանը (դասվար` Լ. Դանիելյան) այցելեց Երկրաբանական թանգարան։ Թանգարանում ցուցադրված էին օգտակար հանածոների, ապարների, բրածո կենդանիների և բույսերի նմուշներ, քարտեզներ։ Ուշագրավ էր Գյումրու ավազահանքում հայտնաբերված նախապատմական տրոգոնթերյան փղի կմախքը։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան ցուցադրություններին։ Բովանդակալից էքսկուրսիայից հետո դասարանն հարուստ տպավորություններով վերադարձավ դպրոց: