2018 թվական, հոկտեմբեր 18, 19 «Ա» տառի ուսուցման դաս Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում

2018 թվական, հոկտեմբեր 18, 19 «Ա» տառի ուսուցման դաս Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում
1″1″ դասարան

Աշնանային այս պայծառ օրը դպրոցի 1″1″ դասարանի աշակերտներն օրն անցկացրին Օշականի Սուրբ Մ.Մաշտոցի անունը կրող հոյակերտ եկեղեցում: Դպրոցում անխախտ ավանդույթ է Ա տառն ուսուցանել այնտեղ, որտեղ թևածում են հային հայ պահող երկու հզոր ուժեր՝ լեզուն ու հավատը: Միջոցառումն սկսվեց քահանայի օրհնությամբ, հետո փոքրիկ չեխովականները երդվեցին, որ կհետևեն Մաշտոցի պատգամներին և մաքուր ու անաղարտ կպահեն մայրենին: Օրը տպավորիչ էր ու հագեցած:

 
1″2″ դասարան

Մեր լեզուն, ալեհեր դարերի խորքից սկիզբ առնելով, որքա՜ն դժվար ճանապարհ է անցել, մեր շուրթերին վերստին ծաղկելու համար, և այդ ամենը շնորհիվ մի լուսամիտ մարդու, որին կոչում ենք մեր գրերի գյուտարար:

Ահա կրկին փոքրիկ դպրոցականները Մեսրոպ Մաշտոցի անունը կրող եկեղեցում երդվեցին, որ կպահեն ու կպահպանեն մեր մայրենի լեզուն, կշենացնեն մեր երկիրն հայրենի:

 
1″3″ դասարան
 
1″4″ դասարան

Այս աշունը եկավ զարմանալի,
Այս աշունը եկավ հաղթական,
Փոքրիկ զինվորներ կարծես լինեինք,
Բայց առաջադրանքն էր շա՜տ լուրջ, իսկակա՜ն
Խիստ ազգանվեր, դժվար, պետական
Բոլորիս համար հրամայական՝
Աշակերտ դառնալ ու տառաճանաչ,
Այբուբենը սովորել մաշտոցյան,
Սովորել կարդալ գեղեցիկ ու վարժ,
Հստակ ու կոկիկ ձեռագրով գրել,
Զինվորների պես տառերը շարել.
Կարծես դրանով պիտի հաստատենք,
Որ հա՜յ ենք, եղե՜լ ենք, կա՜նք ու կլինե՜նք:

 
1″5″ դասարան

Էլ որտե՞ղ կարող է հայ մանուկը այբուբեն սովորել, էլ որտե՞ղ կարող է այդքան հպարտանալ , որ ինքը աշխարհի ամենահին և քաղաքակիրթ ժողովուրդներից մեկի զավակ է։

Այբուբենի ուսուցումը սկսեցինք Օշականում։ Մենք երդվեցինք պահպանել մեսրոպյան գիրը և արժանի լինել սուրբ մայրենիին։ Վերջում բոլորս միասին ուղարկեցինք “Ա”տառը աշխարհի բոլոր հայ մանուկներին։

 
1″6″ դասարան
 
1″7″ դասարան

Сегодня торжественный, радостный день! Именно с Ошакана начинается изучение букв армянского алфавита. Это незабываемый день в жизни каждого ребенка. Настоящий праздник!
Дети дают  клятву всегда следовать заветам Месропа Маштоца: любить, хранить и передавать будущим поколениям главное достояние каждого народа –  его язык и письменность.
На груди у каждого под теплыми солнечными лучами переливается  первая буква армянского алфавита.
В добрый путь, дорогие первоклассники!