ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԵՒԻԿ

2013 թ. Երևանի Կոնֆուցիուսի ինստիտուտում սկսեցի մեծ սիրով ուսումնասիրել չինարենը և չինական մշակույթը։ 2015 թ. մասնակցեցի Հայաստանում առաջին անգամ կայանալիք «Չինական կամուրջ» մրցույթին։ Զբաղեցնելով առաջին տեղը՝ հնարավորություն ստացա մեկնել Չինաստան։ Այս հնարավորությունն ինձ համար դարձավ ճակատագրական, քանի որ Հայաստան վերադառնալուն պես որոշեցի բարձրագույն կրթություն ստանալ Չինաստանում։

2016-2020 թթ. սովորել եմ Չինաստանի Դալիան քաղաքի օտար լեզուների համալսարանում, ստացել մանկավարժի և չինարենի մասնագետի որակավորում։ Մասնակցել եմ Չինաստանում «Լիուդոնգ Ճունգուո» ինտելեկտուալ մրցույթին։ Մի շարք մրցույթ-միջոցառումների ներկայացել եմ որպես հաղորդավար և ներկայացրել Հայաստանը, մասնակցել ուսուցիչների համար հատուկ կազմակերպված մասնագիտական վերապատրաստումների և՛ Չինաստանում, և՛ Հայաստանում։

Սիրում եմ ինքս մասնակցել և կազմակերպել միջոցառումներ։ 4 տարի շարունակ եղել եմ օտարազգի ուսանողների ուսխորհրդի «Մշակույթ և արվեստ» ճյուղի ղեկավար, նաև խմբի ավագ։ 2020 թվականին ՝Չինաստանում ուսումս ավարտելուն պես, վերադարձել եմ Հայաստան և սեպտեմբերից սկսած՝ աշխատում եմ Երևանի Ա․Չեխովի անվան N55 դպրոցում որպես չինարենի ուսուցիչ։ Գրանցել եմ մի շարք հաջողություններ և այժմ պատրաստ եմ հաջողություններ գրանցել արդեն իմ աշակերտների հետ։