ՄԱՆԱՍՅԱՆ ՏԱԹԵՒԻԿ

Ես՝ Տաթևիկ Մանասյանս, ավարտել եմ Երևանի պետական համալսարանը, ապա Կոնֆուցիուսի ինստիտուտը։ 2017-2018 թթ․ սովորել եմ Դալիանի օտար լեզուների, 2019-2020 թթ․՝ Նանկինի համալսարանում, որտեղ մասնակցել եմ համալսարանական և կամավորական միջոցառումների, ներկայացրել հայկական մշակույթը Չինաստանում։ Ճանապարհորդել եմ չինական քաղաքներով, կուտակել հետաքրքիր պատմական և մշակութային գիտելիքներ։ Մասնակցել եմ Կոնֆուցիուսի ինստիտուտի վերապատրաստման դասընթացներին, 2019 թվականին՝ «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությունը, լեզուների դասավանդման հիմնախնդիրները մեկ գոտի մեկ ուղի» նախաձեռնությանը՝ ներկայացնելով թեմատիկ հոդված։ Այժմ աշխատում եմ Ա․ Չեխովի անվան դպրոցում։ Ուսուցչական աշխատանքում օգտագործում եմ նորագույն մեթոդներ և տեխնոլոգիաներ՝ Չինաստանում ձեռք բերված գիտելիքները փոխանցելով երեխաներին։ Արդեն իսկ ունեմ շատ աշակերտներ, որոնք հետաքրքրված են չինական մշակույթով ու լեզվով և ցանկանում են շարունակել ու խորացնել գիտելիքները. չէ՞ որ չինարենի իմացությունը օր օրի դառնում է աշխատաշուկայի անբաժանելի մասնիկ։