Հայկուհի Սաֆարյան

Եթե ուսուցիչը միավորում է իր մեջ սերը դեպի աշակերտներն ու սերը դեպի աշխատանքը, ապա նա կատարյալ ուսուցիչ է:
Լ. Ն. Տոլստոյ

1980թ. գերազանցությամբ ավարտել եմ ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետը` զուգահեռաբար կրթություն ստանալով նաև Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:
Ա.Պ. Չեխովի անվան դպրոցում աշխատում եմ 1992 թվականից որպես քիմիայի ուսուցչուհի: Դպրոցում կատարել եմ նաև վարչական աշխատանք, բայց նախընտրել եմ դասավանդման և ուսուցման բուն գործընթացը: Տարիներ  շարունակ քիմիայի և կենսաբանության մասնախումբն եմ ղեկավարում: Ուսումնական գործընթացի հաջողության գրավականն եմ համարում աշակերտի սերն ու վստահությունը դեպի ուսուցիչը: Վերջինիս աշխատանքում էլ կարևորում եմ խստությունը, պահանջկոտությունը, հետևողականությունն ու բարությունը:
Ուսուցչի համար առաջնահերթ խնդիրն աշակերտին իր առարկայով հետաքրքրելն է: Կարծում եմ, որ ուսուցիչը ոչ այնքան ուսուցանում է, որքան օգնում է ուսանել: