
Գևորգյան Անահիտ
“Լավ ուսուցիչ լինելու համար պետք է սիրել այն , ինչ ուսուցանում ես և սիրել նրանց , ում ուսուցանում ես”
Վասիլի Կլյուչևսկի
1985թ. ընդունվել և 1990թ. ավարտել եմ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը : Նույն թվականին աշխատանքի եմ անցել Երևանի թ. 51 դպրովում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 1992թ. աշխատել եմ Սիամանթոյի անվ. թ. 162 միջն. դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ապա՝ 1993թ-ից մինչև 1996թ., որպես կազմակերպչական հարցերի գծով փոխտնօրեն:
Այժմ հայոց լեզու և գրականություն եմ դասավանդում Ա.Չեխովի անվ. թ.55 դպրոցում այն տրամադրվածությամբ, որ իմ մեջ եղած լավն ու գեղեցիկը անմնացորդ կնվիրեմ իմ սաներին ՝ նրանցից նույնը ստանալու ակնկալիքով. երբեմն մենք երեխաներից ավելին ենք սովորում, քան փորձառու մեծահասակներից:
Աշխատում եմ “Նախ լավ մարդ, ապա լավ սովորող” կարգախոսով: Ձգտում եմ գրականության Մեծերի և գրական Մեծ հերոսների օրինակը ծառայելեցնել աշակերտ-անհատի ձևավորմանն ու կայացմանը: