Գալստյան Սեդա

Մենք բոլորս և հատկապես ես պատասխանատու ենք ամնե ինչի և բոլորի համար:
Ֆ. Դոստոևսկի

Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և ստացել պատմաբանի, պատմության և հասարակագիտության ուսուցչուհու որակավորում:
Կրթական զարգացման ծրագրերի հետ կապված վերապատրաստվել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ` մասնակցելու USAID-ի կողմից կազմակերպած դասընթացներին, որն ուղղված էր կրթական բարեփոխման աշխատանքներին: Դեռևս 2000թվականից ներդրել եմ նոր ինտերակտիվ /փոխներգործուն մեթոդները իմ աշխատանքային պրակտիկայում: Վերապատրաստել եմ Հայաստանի մոտ 20 գյուղական համայնքների  պատմության և  իրավունքի ուսուցիչների:
Վերջացրել եմ նաև «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության կազմակերպած «Մարդու իրավունքների պաշտպանության» 6-ամսյա դասընթացը, ստացել եմ համապատասխան վկայական:
Պատրաստել եմ Հայաստանի առաջին հանրապետության/1918-1920թթ/  կարևոր պետական գործիչներից մեկի` Սահակ Թորոսյանի մասին  աշխատությունը, որը հրատարակվել է 2007թվ: Ունեմ հրատարակված տասնյակից ավելի  հոդվածներ տարբեր գիտական և գիտահանրամատչելի ամսագրերում:2014թ.-ին հրատարակության եմ պատրաստել Ադոյի “Հայության երկունքը” աշխատությունը նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 10-ամյակին
Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչն եմ: Չեխովի անվ. դպրոցում արդեն դարձել է ավանդույթ` բարձր դասարանի աշակերտները հաճախ են  պատմության դասերը անցկացնում պատմության թանգարանի համապատասխան սրահներում, նրանց  ծանոթացնում եմ տվյալ ժամանակաշրջանի  բնօրինակ նյութերին, համապատասխան փաստաթղթերին և իրերին:
Կարևորում եմ աշակերտի քաղաքացիական կրթությունը, չէ՞ որ նա մեր երկրի վաղվա  բանիմաց ու պատասխանատու քաղաքացին է: