Արաքսյա Առաքելյան

Լավ ուսուցիչ լինելու համար հարկավոր է սիրել այն, ինչը դասավանդում ես, և սիրել նրանց, ում դասավանդում ես:
Էմերսոն

1989թվականին  ավարտել եմ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը:
2000թվականից  աշխատում եմ Ա.Չեխովի անվան համար 55 դպրոցում:
Մանկավարժն այն մարդն է, ում վստահված է բոլոր ժամանակների  ամենապատասխանատու գործը. նա պիտի դաստիարակի և կրթի սերունդ,   պիտի հետադարձ հայացք նետի իր անցած ճանապարհին ու զգա, որ չի թերացել, հետո  հպարտանա լավ գործ կատարած մարդու վեհությամբ: Չէ՞  որ ինքն էլ է ջանացել,  որ այսօր մեր երկիրն ունենա փորձառու երկրաբան, խելացի բժիշկ ու արդարամիտ իրավաբան:
Սիրում  եմ դպրոցն իր բոլոր դրսևորումներով և եթե նորից ընտրելու լինեի իմ մասնագիտությունը, ապա կընտրեի միայն և միայն մանկավարժությունը, որովհետև դա է  բոլոր ժամանակների ամենալուսավոր ու մեծագույն  կոչումը։