Ասյա Մանուկյան

Ավարտել եմ Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետը:  1996-2005թվականներին եղել  եմ ՀՀ բացարձակ չեմպիոնուհի սինքրոն լող մարզաձևում:  2000թվականին դարձել եմ Վրաստանի բաց առաջնության չեմպիոնուհի:  ՀՀ  սպորտի  վարպետ եմ:  2000-2003թվականներին մասնակցել եմ աշխարհի և Եվրոպայի առաջնություններին:   Ա.Պ. Չեխովի անվան N55 դպրոցում աշխատում  եմ 2006թվականից:  Սիրում  եմ իմ մասնագիտությունը, առաջնորդվում եմ “Առողջ մարմնում, առողջ հոգի” կարգախոսով, որով  էլ պայմանավորված է իմ աշխատաոճը: