
Աննա Մուրադյան
Ամոթ չեմ անում խոստովանել, որ չգիտեմ այն, ինչ որ չգիտեմ:
Ցիցերոն
1984 թվականին ավարտել եմ Աբեղյանի անվան մաթեմատիկական թեքումով դպրոցը: Այստեղ ունեցել եմ ուսուցիչ, որն իմ մեջ արթնացրել է սեր մաթեմատիկայի հանդեպ, սովորեցրել կյանքին նայել փիլիսոփաների աչքերով, որոնցից շատերի խոսքերը ուղեկցում են ինձ ամբողջ կյանքում.
- Այն ինչ, գիտենք, սահմանափակ է: Ինչ որ չգիտենք, սահման չունի:Պիեռ Լապլաս
- Խելքը կատարելագործելու համար հարկավոր է ավելի շատ մտածել, քան սերտել:Ռենե Դեկարտ
- Լավ խելք ունենալը քիչ է, գլխավորը այն լավ օգտագործելն է:Ռենե Դեկարտ
- Ով քիչ գիտի և գիտի այդ մասին, նա շատ գիտի:Գիլբերտ Ստյուարտ
- Առանց բացառիկ աշխատասիրության չկան ոչ տաղանդներ, ոչ հանճարներ:Դիմիտրի Մենդելեև
- Ուսուցչի ամբողջ հարստությունը աշակերտների մեջ է, նրա ցանած սերմերի աճի մեջ:Դիմիտրի Մենդելեև
Այսօր ես հպարտանում եմ իմ աշակերտներով և հույս ունեմ, որ իմ ցանած սերմերը ծիլ են տալիս:
1989 թվականին ես ավարտել եմ Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը:
1996 թվականից աշխատել եմ Երևանի Թելմանի անվան թիվ 13 դպրոցում:
2002 թվականից աշխատում եմ Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: