Ալլա Մելիքյան

1979թ-ին ավարտել եմ Երևանի համար 125 միջն. դպրոցի մաթեմատիկական թեքումով դասարանը, այնուհետև ավարտել եմ Երևանի պետական համալսարանի “Կիրառական մաթեմատիկա” ֆակուլտետը և ստացել մաթեմատիկոսի որակավորում: 1987-2007թթ աշխատել եմ “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի և դասվար: 2007թ-ից աշխատում եմ մեր դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի և դասվար:
Կարծում եմ` լավ դասվար լինելու համար պիտի սիրես, պահպանես քո մեջ ապրող  մանուկին: Եվ նրա միջոցով հաղորդակցվես ու մուտք գործես 6-7 տարեկանների փխրուն ու զարմանահրաշ աշխարհը: Ձգտում  եմ նորից դառնալ մանուկների  նման պարզ ու անմիջական, սիրող ու ոգևորվող, զարմացած ու հետքրքրասեր, նրանց հետ  նորից ու կրկին հայտանբերել շա՜տ հայտնի բաներ ու չշտապել, չվախենալ, դիտել, ուսումնասիրել, սխալվել ու ճշտել:
“…Կեցցե’ն այն սխալները, որ օգնում են մեզ` ճիշտը ճանաչենք…”
Հնչում է մեր դասարանում, ու մենք սխալվելուց չենք վախենում, քանի որ չինական ասացվածքն ասում է.

“Հարյուր մղոնանոց ճանապարհը սկսվում է մի քայլից:”