Ապրիլի 16-ին 5/2 դասարանը (ուսուցչուհի Ս. Մելքոնյան) կազմակերպել էր բաց դաս չինարենից։

Բաց դասի թեման էր` «Քայլ առ քայլ դեպի չինական մշակույթ»:

Ինչպես չինացիներն են ասում, ճանապարհորդությունները դեպի հազարավոր լի (կմ) սկսվում են մեկ քայլից: 5-րդ դասարանում աշակերտները սկսում են իրենց առաջին քայլերը չինարենից: Թե ինչպես կշարունակվի ճանապարհորդությունը, կախված է նրանից ,թե ինչքան մոտ կլինեն նրանք ոչ միայն լեզվին, այլև մշակույթին: Բաց դասի ընթացքում աշակերտները վիկտորինայի և հետքրքրաշարժ խաղի միջոցով ցույց տվեցին իրենց գիտելիքները չինարենից, որից հետո ներկայացրին չինական խոհանոցի մշակույթը: Աշակերտները նաև ցուցադրեցին չինական թեյի արարողությունը, որը, ինչ խոսք, տպավորիչ էր: