[cmsmasters_row][cmsmasters_column data_width=”1/1″][cmsmasters_text]

Մեր փոքրիկ դասը նվիրված էր Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի “Փոքրիկ իշխանը” հեքիաթի թաքուն ու առաջին հայացքից աննկատելի թվացող շերտերի բացահայտմանը, որոնք սկզբից մինչև վերջ ընթերցողին պահում են բացահայտումների կախարդական ու զարմանահրաշ աշխարհում։ Այս գեղեցիկ գիրքն ամեն անգամ վերաբացողն իր համար գոնե մեկ նոր բան է “հայտնաբերում” ։

Ինչպես Փոքրիկ Իշխանն էր իրեն պատասխանատու զգում իր վարդի համար, այնպես էլ մենք պետք է պատասխանատվություն կրենք մեր սիրելիների համար: Եվ երբեք չպետք է ձգտենք այնտեղ, որտեղ մենք չկանք, որովհետև գուցե էլ հնարավորություն չլինի վերադառնալ մեր մոլորակ, որտեղ մեզ այդքան սիրում են ու գնահատում:Ինչպես Փոքրիկ Իշխանն էր իրեն պատասխանատու զգում իր վարդի համար, այնպես էլ մենք պետք է պատասխանատվություն կրենք մեր սիրելիների համար: Եվ երբեք չպետք է ձգտենք այնտեղ, որտեղ մենք չկանք, որովհետև գուցե էլ հնարավորություն չլինի վերադառնալ մեր մոլորակ, որտեղ մեզ այդքան սիրում են ու գնահատում:

Դասի վերջում բոլորիս նպատակը մեկն էր՝ ստեղծել մեր երազանքների մոլորակը և խաղաղության գույն տալ մոլորակի պատերին ու ճանապարհները գծել դեպի երազանք տանող կանգառներով, մարդկանց դեմքերը և հոգիները պատել գեղեցկությամբ, բարություն սփռել մոլորակի չորս ուղղություններով, որ քամին ուր էլ վազի, տարածի այն իր հետ: Ու թեթևություն, անսահման թեթևություն տալ մարդկանց քայլքին, որ չծանրանա մեր մոլորակը:

[/cmsmasters_text][cmsmasters_gallery shortcode_id=”3krdc6mxxo” layout=”hover” hover_pause=”5″ animation_delay=”0″]3380|https://chekhov.am/wp-content/uploads/2021/07/007-4-150×150.gif,3377|https://chekhov.am/wp-content/uploads/2021/07/002-2-2-150×150.gif,3379|https://chekhov.am/wp-content/uploads/2021/07/001-2-2-150×150.gif,3376|https://chekhov.am/wp-content/uploads/2021/07/006-2-1-150×150.gif,3374|https://chekhov.am/wp-content/uploads/2021/07/008-1-2-150×150.gif[/cmsmasters_gallery][/cmsmasters_column][/cmsmasters_row]