ՏՀՏ֊Ն ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍ

ՏՀՏ֊Ն ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍ

Հանրակրթության նպատակը ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև գիտակից մարդ ձևավորելը , որ կարողանա կողմնորոշվել ժամանակակից աշխարհում։ Կրթության մեջ առանց հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառության այսօր գրեթե անհնար է հասնել այդ նպատակներին։

Կարևորելով այս ամենը՝ ապրիլի 20֊ին Ա. Չեխովի անվան N55 դպրոցում կազմակերպվեց սեմինար, որի ընթացքում ուսուցչուհի Ա. Եփրեմյանը ընդհանուր գծերով ներկայացրեց ՏՀՏ ներդրման նպատակով մանկավարժական վերապատրաստման դասընթացի հիմնական էությունը։ Հնարավորինս համակողմանի դիտարկվեցին դասընթացի արդյունքում ուսումնասիրված ծրագրերը և այն գործիքաշարերը, որոնց միջոցով ստեղծվում են կրթական տարբեր ռեսուրսներ և կիրառվում ուսումնական գործընթացում՝ առավել արդյունավետ և հետաքրքիր դարձնելով այն։