Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների քննարկում

Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների քննարկում

Սերն անմահ է, իսկ ատելությունը մեռնում է ամեն վայրկյան

Դպրոցում արդեն ավանդույթ է դարձել Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների քննարկումը: Այս անգամ ընտրել էինք “Մարդկային կատակերգություն” վեպը: Նախկինում քննարկվել են “Հայ մուկը”, “Հինգ հասուն տանձերը”: «Մարդկային կատակերգություն» վեպի քննարկմանը մասնակցում էին 8 – 9-րդ դասարանների սաներ: Վեպը նրանց շատ էր դուր եկել և խորհելու առիթ տվել: Խոսեցինք հավերժական այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են կյանքն ու մահը, անհատի հոգևոր գեղեցկությունն ու դառն իրականությունը, պատերազմն ու լավատես մնալու արվեստը, սիրո և բարու հաստատման սարոյանական ըմբռնումները: Քննարկումն ավարտվեց. մեզ հետ տարանք Սարոյանի հայտնի խորհուրդը. “Սերն անմահ է, իսկ ատելությունը մեռնում է ամեն վայրկյան”: Քննարկումը կազմակերպեց ու վարեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Միրզոյանը