Ես Սուրեն Գրիգորյանն եմ: Հաճախում եմ Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոց: 3 ամիս շախմատային պարապունքների արդյունքում որակավորման մրցաշարերում լրացրել եմ 4 և 3 կարգերը, ինչպես նաև Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվող Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարում լավ արդյունք գրանցելով ստացել եմ 1 կարգի որակավորում: Մրցաշարերում հաջողությամբ հանդես գալու համար ստացել եմ նաև պատվոգրեր և մեդալ: